Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Միավորել խնդիր ունեցողներին՝ խնդիրը լուծելու համար». Հայկ Խանումյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հրապարակել է հոդված, որը ներկայացնում ենք ստորև.

«Մանրածախ առևտուրը տնտեսության կարևոր ոլորտներից է, ամենաշատ շահույթ բերող ճյուղերից մեկը: Արցախում մանրածախ առևտրի ոլորտում ներգրավված են հազարավոր անձինք, առևտրից ստացվող շահույթները բաժանվում են բազմաթիվ մարդկանց միջև: Սակայն այսօր Արցախում սկսվել է մի գործընթաց, ինչը վտանգի տակ է դնում բազմաթիվ մարդկանց մանրածախ առևտրի ոլորտից բավարար եկամուտներ ստանալու իրողությունը:

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենում մանրածախ առևտրի կենտրոնացում: Առաջանում է բարձրաստիճան պաշտոնյային պատկանող սուպերմարկետների ցանց, որն իրեն է ձգում հաճախորդների զգալի մասին: Ցանցը, շնորհիվ ազդեցիկ տիրոջ, հնարավորություն ունի դեմպինգային քաղաքականություն իրականացնել (ցածր գներ սահմանել)՝ շարքից հանելով փոքր մթերային խանութներին: Դեմպինգին դիմացող խանութներին կարող է «օգնության» հասնել հարկայինը՝ վերջնականապես ոչնչացնելով տնտեսվարողին: Այս սցենարն այսօր հաջողությամբ իրականացվում է Ստեփանակերտում, ինչ արդյունքում նկատում ենք իրար հետևից փակվող մթերային խանութներ և դրանց փոխարինող սուպերմարկետների ցանց:

Ներկա իշխանության պայմաններում, գործող կառավարության վարած քաղաքականության պայմաններում այս գործընթացն անխուսափելի է: Մոտ ապագայում ստեփանակերտյան մթերային խանութները ստիպված կլինեն ամբողջովին տեղը զիջել ուպերմարկետների ցանցին, կփրկվեն միայն ծայրամասերում գտնվող փոքրիկ խանութները, որոնք էլ սակայն հաճախորդների մեծ քանակություն չեն ունենա: Սուպերմարկետների ցանցի հզորացումը հնարավորություն կտա նրան դուրս գալ Ստեփանակերտից և տարածվել դեպի շրջաններ՝ ոչնչացնելով փոքրիկ խանութներին Ստեփանակերտից դուրս: Ոչ մթերային խանութները նույնպես ապահովագրված չեն փակվելու վտանգից: Արցախում իշխանության եկածների վարած քաղաքականության տրամաբանությունը հուշում է, որ յուրացնելով մթերային մանարածախ առևտրի ոլորտը, ցանցը իր ձեռքն է վերցնելու նաև միրգ-բանջարեղենի և հագուստեղենի ոլորտները: Արցախում իշխանության եկածներն ամբողջ երկիրը դիտարկում են որպես սեփականություն և փորձում տնտեսական գործունեությունից ստացվող բոլոր շահույթներն ուղղել մի քանի հոգու գրպան: Մնացածը կարող են աշխատել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող խանութներում, ձեռնարկություններում, սղոցարաններում, բայց երբեք չունենալ խանութ, ձեռնարկություն կամ անտառանյութ հատելու իրավունք:

Տնտեսական այլընտրանքի սպանությունը նպատակ ունի ոչ միայն բացարձակ դրամական շահույթ ապահովել իշխանության եկածների համար, այլև՝ ապահովել իշխանության հարատևությունը մեկ խմբի ձեռքում: Քաղաքական ուժ ստեղծելու, իշխանության համար պայքարելու համար հարկավոր են մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, սակայն ի՞նչ ռեսուրսի մասին կարող է խոսք լինել, եթե տնտեսությունում զբաղվածների մեծ մասը լինեն իշխանավորների խանութներում աշխատողներ, որոնք կստանան չնչին աշխատավարձեր և չեն կարողանա մասնակցություն ունենալ այլընտրանքային քաղաքական ուժի ֆինանսավորմանը: Ավելին, աշխատանքը կորցնելու սպառնալիքը կստիպի այս մարդկանց մշտապես լինել իշխանության եկած խմբի ընտրազանգվածը:

Այս սցենարը մասամբ իրականացվել է Հայաստանում: Իշխող խմբի ձեռքում են կենտրոնացել ռեսուրսների մեծ մասը, կրճատվել է փոքր ու միջին բիզնեսը, 2008թ. դրությամբ գրեթե կրկնապատկվել է աղքատության մակարդակը, աճել են արտագաղթի տեմպերը: Հայաստանի Հանրապետությունում նույնպես տեղի է ունեցել մանրածախ առևտրի կենտրոնացում, սկզբում առաջացել են բազմաթիվ սուպերմարկետների ցանցեր, ապա մրցակցությունից մի քանիսն անհետացել են, արդյունքում մնացել է օլիգարխիային (իրականում՝ երկրի առաջին դեմքերին) պատկանող ցանցը: Մանրածախ առևտրի կենտրոնացումը, սակայն, այլ ազդեցություն էլ ունի: Համաշխարհային, վերազգային մանրածախ առևտրի կորպորացիաների աչքից չեն կարող վրիպել այն երկրները, որտեղ ապաշնորհ իշխանությունները կենտրոնացրել են մանրածախ առևտուրը (կամ այլ ոլորտ): Խոշոր երկրների ճնշմամբ կամ տեղական կոռումպացված իշխանությունների հետ պայմանավորվածության գալով՝ այդ վերազգային ցանցերը մուտք են գործում երկիր և ոլորտում հաստատում իրենց գերակայությունը: Հայաստանում է հայտնվել այդպիսի ցանցերից մեկը՝ «Կարֆուրը», վերազգային մանրածախ առևտրի ցանցը: Հայկական շուկայում «Կարֆուրի» գերակայությունը օտարներին կհանձնի ներկրումից և մանրածախ առևտրից ստացվող հսկայական շահույթները: Հայաստանի իշխանությունները, տարիներ ի վեր ազգային տնտեսության շահութաբեր ոլորտները հանձնելով օտարին, զրկել են Հայաստանը զարգանալու հնարավորությունից:

Փոքր շուկայի և չճանաչվածության պարագայում հայաստանյան սցենարն Արցախում (անդրազգային կազմակերպությունների կողմից տնտեսության այս կամ այն ոլորտի գերակայություն) միգուցե չի լինի, սակայն սկսված գործընթացը ողբերգական ազդեցություն կունենա Արցախի տնտեսության համար, կնվազեն մեր բնակիչների եկամուտները, կկրճատվի փոքր բիզնեսի կշիռը, կավելանա աղքատությունը, փրկության ելք կդիտվի արտագաղթը:

Այս գործընթացներին դիմակայելու համար հարկավոր է, որ արցախյան բիզնեսը կազմակերպվի և կարողանա պաշտպանել իր շահերը: Մեր հասարակական գիտակցության մեջ, երբ մեծ է խորհրդային ժամանակներից մնացած մտածելակերպի ազդեցությունը, ընդհանուր շահերը պաշտպանելու մեխանիզմ չի ձևավորվել: Ինչպես նշում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը, եթե զարգացած հասարակությունում մեկը խնդիր է ունենում, ապա սկսում է փնտրել այն մարդկանց, որոնք ունեն նույն խնդիրը, որպեսզի միավորվեն և խնդրի լուծման ուղիները գտնեն: Իսկ մեր հասարակությունում խնդիր ունեցողը միանգամից սկսում է «դալու» (հովանավոր) փնտրել՝ փորձելով այդ կերպ լուծել իր խնդիրը: Արդյունքում հնարավոր է ինչ-որ մեկը հաղթահարի իր դժվարությունները, սակայն խնդիրը մնում է:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր վրա է վերցրել մի կարևոր խնդիր՝ ստեղծել այլընտրանք տնտեսական և քաղաքական մենաշնորհների ձգտող քաղաքական ուժերին, որոնցից բաղկացած է Արցախի այսօրվա իշխանությունը: Մեր հենարանը հասարակության այն հատվածներն են, որոնք գտնում են, որ երկրում պետք է լինեն բազմաթիվ խանութներ՝ սուպերմարկետների մեկ ցանցի փոխարեն, որ երկրում պետք է լինեն բազմաթիվ հացի արտադրամասեր՝ մեկ-երկու հացթուխի փոխարեն, որ երկրում յուրաքանչյուր ոք պետք է կարողանա զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ առանց արհեստական խոչընդոտների հանդիպելու:

Մենք որոշել ենք միավորել խնդիր ունեցողներին՝ լուծելու համար խնդիրը և խուսափելու Արցախի տնտեսական կոլապսից, որի ուղղությամբ այսօր տանում են Արցախի իշխանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում