Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն առաջարկել է կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսին ավարտել իր վերականգնողական բուժումը «կարմիր սատանաներ»-ի կազմում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 32-ամյա իսպանացին ունի ազատ գործակալի կարգավիճակ և բանակցություններ է վարում անգլիական «Լիվերպուլ»-ի հետ: