Իտալական «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է թիմի երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին.
« «Յուվենթուս»-ի համար հիանալի կլինի, եթե Պոգբան երկարաձգի պայմանագրի ժամկետը: Կարծում եմ, որ անձամբ ֆուտբոլիստի համար դա նույնպես շատ լավ կլինի: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար:
Պոգբան կարող է դառնալ «Յուվենթուս»-ի պես մեծագույն ակումբի լեգենդը: Գտնում եմ, որ նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման լուրը մեծ իրադարձություն է իտալական ֆուտբոլի համար»-,ասել է Բուֆոնը: