Շվեդիայի կառավարությունը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից և չերկարացնել համատեղ գործողությունների ծրագիրը, որը կարգավորում է երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ շվեդական ԶՈՒ-ի համագործակցությունը կասեցվել է»,- ասվում է Շվեդիայի բյուջեի ծրագրում, որը մեջբերում է TASS-ը: