ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Կազմում երկու ներկայացուցիչ ունի «Ռեալ Մադրիդ»-ը, իսկ մյուս ակումբները ներկայացված են մեկական ֆուտբոլիստով:
Դարպասապահ՝ Ռոբերտո («Օլիմպիակոս»):
Պաշտպաններ՝ Դավիդ Լուիս (ՊՍԺ), Մարսելո («Ռեալ»), Մարեկ Սուխի («Բազել»), Ջիուլիո Դոնատի («Բայեր»):
Կիսապաշտպաններ՝ Մարկո Ռոյս («Բորուսիա», Դ.), Էդեն Ազար («Չելսի»), Կոկե («Աթլետիկո»):
Հարձակվողներ՝ Արյեն Ռոբեն («Բավարիա»), Լուիս Ադրիանո («Շախյոր»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»):