Անգլիական «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է անգլիական մամուլը:
Կոստան հիվանդանոց էր տեղափոխվել ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով: Հենց այս պատճառով 26-ամյա հարձակվողը չի կարողացել մասնակցել «Չելսի»-ի վերջին երկու հանդիպումներին՝ «Քրիսթալ Փելասի»-ի ու «Մարիբոր»-ի հետ:
Հարցականի տակ է նաև Դիեգո Կոստայի մասնակցությունը Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի հանդիպմանը, որտեղ «Չելսի»-ն կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: