Հրաբխի ահռելի ժայթքումը կարող է ոչնչացնել Ճապոնիան 100 տարում, հայտնում է Agence France-Presse-ը: Այս մասին ասվում է Կոբեի համալսարանի հրաբխագետների հետազոտության մեջ:
«Չափազանցություն չի լինի ասել, որ հրաբխային ահռելի ժայթքումը կարող է Ճապոնիան դարձնել մեռած երկիր»,- հայտարարել է պրոֆեսոր Յոսիյուկի Տացումին:
Փորձագետներն ուսումնասիրել էին Ճապոնական կղզիներում հրաբուխների մասշտաբն ու հաճախականությունը վերջին 120 տարում: Նրանք հաշվարկել են, որ գոյություն ունի 1 տոկոսից ոչ պակաս շանս այն բանի, որ Ճապոնիան կոչնչանա հրաբխի պատճառով: