ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Սերբիա – Ալբանիա խաղի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է հոկտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ խաղը դադարեցվել էր 42-րդ րոպեին՝ 0:0 հաշվի ժամանակ:
Մարզադաշտում էր հայտնվել անօդաչու սրաք, որից ամրացված է եղել Ալբանիայի դրոշը: Ստեֆան Միտրովիչի՝ դրոշը ցած իջեցնելուց հետո ֆուտբոլիստների ու խաղադաշտ ներխուժած երկրպագուների միջև ծեծկռուք էր սկսվել: