Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է «Ռեալ Մադրիդ»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում
«Դժվար է ասել, թե խաղն ինչ ընթացք կունենա: Մենք չգիտենք, թե մրցակիցն իրեն իչպես կդրսևորի: Կարծում եմ, որ նման խաղերում հանդիպման ելքը վճռվում է առանձին դրվագներում:
Մենք Մադրիդ ենք գնում միայն հաղթելու համար: Չի կարելի ասսել, որ եթե մենք 4 միավորի առավելություն ունենք, ապա կարող ենք մեզ թույլ տալ պարտվել «Ռեալ»-ին»-,ասել է Ինյեստան: