Twitter-ի օգտատերերը տարակուսանք են հայտնել կանադական ոստիկանության կոմիսար Բոբ Փոլսոնի հետ հեռուստաճեպազրույցի ժամանակ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի սեղանին դրված՝ արտաքուստ գինու նման խմիչքով լի բաժակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Հեյ, գուցե մեր վարչապետը կարող է սպասել կարգուկանոնի վերականգնմա՞նը՝ մինչ իրեն մի բաժակ գինի լցնելը»,- գրել է օգտատերերից մեկը:
«Դա, ի՞նչ է, նրանից աջ՝ կարմիր գինու գավա՞թ է»,- գրել է մեկ ուրիշը:
«Ենթադրում եմ՝ Հարփերը պետք է կարմիր գինի խմեր Օտտավայում կրակոցների մասին ճեպազրույցի ընթացքում»,- գրել է մյուս օգտատերը:
Կանադայի մայրաքաղաքում հրաձգությունը սկսվել է հոկտեմբերի 22-ին՝ ռազմական հուշարձանի մոտ: Հանցագործը կրակել է պատվո պահակի զինվորի կրծքավանդակին, հետո մտել հարևանությամբ գտնվող խորհրդարանի շենք:
Ոստիկանությունը շենքի ներսում փոխհրաձգության ընթացքում սպանել է հարձակվողին: Ականատեսների խոսքով՝ մոտ 30 կրակոց է արձակվել: