Մոսկվայի «Սպարտակ»-ը շարունակում է նախապատրաստվել առաջիկա կիրակի օրը կայանալիք «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպմանը: Այսօր թիմն անցկացրել է մեկ մարզում:
Մարզումը մեկնարկել է 13:00-ին (տեղի ժամանակով): Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները տեղափոխվել են մարզասրահ՝ համալիր վարժություններ կատարելու, որից հետո դուրս են եկել մարզադաշտ ու մոտ 1 ժամ հագեցած ծրագրով մարզում անցկացրել:
Ընդհանուր խմբի կազմում առանց սահմանափակումների մարզվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ապաքինումից հետո սա Մովսիսյանի առաջին մարզումն էր ամբողջական ծրագրով: