72 տարեկանում մահացել է բրիտանացի փոփ երաժիշտ Էլվին Սթարդասթը (Բեռնարդ Ուիլյամ Ջուրին), հայտնում է BBC-ն:
Սթարդասթի մահվան պատճառը վերջերս ախտորոշված շագանակագեղձի քաղցկեղն է:
Երաժիշտը սկսել է ելույթ ունենալ 1960-ականներին Շեյն Ֆենտոն կեղծանվան ներքո, իսկ 1970-ականներին 10 տարվա լռությունից հետո վերադարձավ բեմ նոր գլեմ-ռոքային Էլվին Սթարդասթի կերպարով: