Հայտնի դերասան Ջեկի Չանը կնկարահանվի առաջին համատեղ ֆիլմում, որի նկարահանումներին պատրաստվում են Հնդկաստանը և Չինաստանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Երկու երկրների կինեմատոգրաֆների համար սա մեծ իրադարձություն է: «Կունգ-ֆու յոգա» անունով էքշըն-կատակերգության նկարահանումները և մեծ էկրան բարձրանալը Պեկինի և Դելիի հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան կլինի:
Բացի Ջեկի Չանից՝ ուրիշ ով կնկարահանվի ֆիլմում՝ առայժմ հայտնի չէ: Դերասաններին կընտրի չինացի ռեժիսոր Սթենլի Թոնգը: