Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իշխանությունների հեռանալը պահանջելը ամենակարճ, ամենապարզամիտ ճանապարհն է. Գուրգեն Արսենյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ «Ազատության», A1plus-ի և «Առաջին լրատվական»-ի հարցուպատասխանը։

 – Պարոն Արսենյան, ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գիտի՞, թե ուր է գնում և ինչ է ուզում:

 – Վաղը ժամը 17:00-ին հրավիրում եմ Ազատության հրապարակ, որտեղ բոլորին, ովքեր մինչև այժմ տեղեկացված չեն մեր ճանապարհային քարտեզի մասին, կտրվի հստակ տեղեկատվություն:

– Ո՞րն է խնդիրը, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդհատ քննարկումներ է անցկացնում: Երեկ եղավ քննարկում, եղավ երեք լիդերների հանդիպում, և սպասվում է, որ խմբակցությունն այսօր էլ է քննարկում հրավիրելու: Ի՞նչ եք այդքան քննարկում:

– Մենք քննարկում ենք ընթացիկ հարցերը, մարտավարությունը, քննարկում ենք տեխնիկական խնդիրները: Վերջիվերջո, բազմահազարանոց հանրահավաքի կազմակերպումն իր մեջ պարունակում է մի քանի բաղադրիչ: Մենք քննարկում ենք ամեն մի բաղադրիչի իրականացման հնարավորությունը, արդյունավետությունը, թե ինչպես անենք, որ ավելի կազմակերպված լինի, ավելի շատ մարդ տեղեկացված և ներգրավված լինի: Այն քաղաքական գործընթացը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում, հանրային, քաղաքացիական դժգոհությունը, որը կա երկրում տիրող վիճակից, կառավարչական արդյունավետության հետ կապված մեր բացասական գնահատականը, այս բոլորը մենք կոնվերտացնում ենք քաղաքական գործիքներով, բարձրացնում ենք քաղաքական հարթություն, որպեսզի իշխանություններին, ովքեր պատասխանատու են երկրի, քաղաքացիների այսօրվա վիճակի համար, տեղեկացնենք, որ այսպիսի խնդիրներ կան: Որ երկրի խնդիրների նկատմամբ մի եղեք անտարբեր, անգործունյա:

 – Դուք ասում եք, դո՞ւք արեք այդ գործը, թե՞ ասում եք, թողեք՝ մենք անենք:

– Մենք առաջին հերթին ասում ենք, թե այս խնդիրները կան: Եվ այդ խնդիրների ձևակերպման ու ներկայացման փուլից հետո ակնկալում ենք, որ իշխանությունները կատարեն իրենց սահմանադրական պարտականությունները: Եթե նրանք դա չեն կատարում, հանրությունն էլ տեսնում է, որ նրանք մատների արանքով են նայում այդ խնդիրներին, պարտականությունները մոռացել և օգտվում են միայն իրավունքներից, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար եք դուք, որպես իշխանություն, մնում երկրում:

 – Այսինքն՝ վաղվա հանրահավաքում դուք իշխանություններին ներկայացնելու եք իրենց սահմանադրական պարտականությո՞ւնը:

 – Այդ թվում:

– Վաղվա հանրահավաքում իշխանություններից հեռանալ չե՞ք պահանջելու:

– Մենք մեր գործողությունների տրամաբանությունը կառուցում ենք հետևյալ կերպ. մենք ողջամիտ մարդիկ ենք, և գնալ ու պահանջել հեռանալ, դա ամենակարճ, ամենապարզամիտ ճանապարհն է: Դու գնում և պահանջում ես հեռանալ, իշխանությունն ասում է, չեմ հեռանա: Եվ չգիտես ինչու, հիմա այդ պարզամիտ սխեման ներդրվում է հասարակության ուղեղում, թե պետք է գնալ ու անպայման ասել՝ հեռացիր:

– Դուք կարծում եք, որ իշխանությունը դեռ բա՞ն ունի անելու:

– Ցանկացած իշխանություն, դա կլինի Հանրապետական կուսակցության, թե քաղաքական այլ ուժերի կողմից ձևավորված, ունի պարտականություններ, որոնք պետք է կատարի: Դրանք սուրբ պարտականություններ են: Այդ պարտականությունների կատարման համար տրված է իրավունք: Այս իշխանությունների գործողությունների արդյունքում տեսնում ենք բալանսի շեղում՝ օգտագործում է իրավունքները, բայց դա չի անում իր պարտականությունները կատարելու համար:

– Իսկ միգուցե իշխանությունները հեռանա՞ն:

– Ես ձեզ հետ համակարծիք եմ, թող հեռանան, եթե չեն կարողանալու կատարել իրենց պարտականությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում