Անկարայի կենտրոնում՝ Իբն Սինայի անվան հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 մարդ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նախնական վարկածով՝ պայթյունը որոտացել է բեռնատարի բեռնախցիկում, որը հիվանդանոցից բժշկական աղբն էր տանում: Վնասվածքներ են ստացել ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի աշխատակից:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ ու հրշեջներ: Հիվանդանոցը փակվել է հիվանդների ընդունելության համար: Դեպքի մանրամասները պարզվում են: