Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Ադրբեջանական Haqqin.az կայքում այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որտեղ (մասնավորապես՝ վերնագրում) նշվում է, որ հայ բռնցքամարտիկը հրաժարվել է մենամարտել ադրբեջանցու հետ, իսկ իրենց մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Այսպիսով՝ գերծանր քաշային կարգում Գնել Մուրդայանը քառորդ եզրափակչում պետք է մենամարտեր ադրբեջանցի Մահոմեդալի Տահիրովի հետ, բայց մենամարտը չի կայացել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մուրադյանը վնասվածք ունի, և բժիշկները նրան արգելել են դուրս գալ ռինգ: