«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան հերքել է շրջանառվող լուրերը` «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ: Դարպասապահը նշել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում:
««Ռեալ» տեղափոխությանս վերաբերյալ շրջանառվող լուրերն ընդհամենն ասեկոսեներ են: Երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Նոր մարզչի օրոք նոր կարգեր են սահմանվում:
Բնականաբար, սկզբում խնդիրներ են ծագում, սակայն դա նորմալ է: Վան Գալն ասում է, որ առաջընթաց կգրանցենք, բայց դա որոշակի ժամանակ կզբաղեցնի: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտադիր պետք է Չեմպիոնների Լիգա վերադառնա»,- Goal. com-ը մեջբերում է Դե Խեայի խոսքերը: