Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Սահմանամերձ բլեֆը

Երկու ամիս է անցել այն օրերից, երբ «ազգային համաձայնության» ուղղաթիռը նստած, այդ համաձայնության՝ բառի բուն իմաստով պտուղները ճաշակելով՝ սահմաններ էին մեկնում Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խմբակցությունները, սահմաններում լուսանկարվում զինվորների հետ, հետո Երևանում պատմում, որ ոգի են տվել զինվորներին, ու նաև հայտարարում, որ որոշել են սահմանամերձ շրջանների բնակչությանը օգնել:

Երկու ամիս հետո պառլամենտում մենք տեսնում ենք նրանց որոշման արգասիքը: Պարզվում է՝ որոշել են օգնել իրենք իրենց, ոչ թե սահմանամերձ բնակավայրերին: Որոշել են «սահմանամերձ օֆշորներ» ձևավորել իրենց համար, հարկերից իբր ազատել գործարարությունը սահմանամերձ բնակավայրերում: Այդ բնակավայրերում գործարարություն, ըստ էության, չկա, և ազատելու իմաստ էլ չկա, եթե նպատակը զանազան մեքենայությունները չեն: Որովհետև սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք գումարվելով ընդհանրապես Հայաստանի տնտեսական խնդիրներին՝ աննպատակահարմար են դարձնում բիզնես ներդրումները:

Այլ է հարցը նրանց համար, ովքեր կարող են իրենց տնտեսական և քաղաքական ազդեցության, կշռի հաշվին մեքենայություններ անել սահմանամերձ գյուղերում, այսպես ասած՝ «թղթերով ամեն ինչ կարգին է» սերժսարգսյանական բանաձևի շրջանակներում: Սահմանները ազատել հարկերից, հետո տանել և իրենց երևանյան բիզնեսների մի մասը գրանցել սահմաններում և այդպես օգտվել իրենց իսկ սահմանած բիզնես-արտոնություններից՝ ըստ էության շարունակելով ճաշակել ազգային համաձայնության ուղղաթիռի պտուղները, սակայն արդեն՝ պատկերավոր իմաստով պտուղները:

Այսինքն՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնելու անվան տակ Հայաստանում ընդամենը իրականացվում է սահմանամերձ օֆշորների կազմակերպման ծրագիր, որից օգտվելու են բոլոր նրանք, ովքեր այսօր լինելով խոշոր կապիտալիստ՝ սերտաճել են նաև իշխանության հետ: Ասել է թե՝ սահմանամերձ բնակավայրերին օգնությունն ուղղակի պարզունակ բլեֆ է, մեկն այն բլեֆներից, որպիսին այդ շրջանները տեսել են հրադադարի հաստատումից ի վեր՝ տարիներ շարունակ մատնված լինելով անտարբերության:

Այդ շրջաններում որևէ հետք չի մնացել նույնիսկ «երկնիշ» տնտեսական աճի և վագրային թռիչքների երևելի ժամանակներից, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակի ձևով հիշատակվում են որպես «երրորդ հանրապետության» ոսկեդար: Սահմանամերձ շրջանները նույնիսկ այդ շրջանում էլ մնացել են անկախ հայկական երրորդ հանրապետության «ժանգոտ դարի» սահմաններում:

Այսօր, ըստ էության, սահմանամերձ շրջանները օգտագործվում են հանուն խոշոր կապիտալի, որովհետև այն ամենը, ինչ հանուն այդ կապիտալի հնարավոր էր օգտագործել, այսպես ասած, կենտրոնական Հայաստանում՝ օգտագործեցին վերջացրին, սպառվում է: Դրա համար էլ հիշել են սահմանամերձ շրջանները, որ դրանք էլ կարելի է օգտագործել՝ մինչև որ դրանք էլ սպառվեն, երբ զրո հարկերի կողքին կմնա զրո բնակչություն, որովհետև տեղի բնակչությունը ակնկալում է առավել օպերատիվ, առավել արագ ազդեցություն, առավել շոշափելի և ուղղակի օժանդակություն, որը միանգամից այդ շրջանների կյանքն ու հոգեբանությունը, մթնոլորտը կփոխի և մարդկանց հույս կներշնչի, կներշնչի հավատ՝ սեփական պետության հանդեպ, այդ մարդկանց ապրելու նոր իմաստ կհաղորդի, ինչն էլ կարող է լիցքավորելով բնակչությանը նոր էներգիայով՝ դառնալ արդեն առավել արագ զարգացման գործընթացի խթան:

Չնայած օֆշորում բնակչություն պետք չէ, օֆշորը կարևոր է որպես տարածք, հետևաբար Հայաստանի իշխանության համար էլ ինչքան քիչ բնակչություն մնա սահմաններում, այնքան ավելի հանգիստ կլինի սահմանամերձ օֆշորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում