«Լիվերպուլ»-ի իտալացի հարձակող Մարիո Բալոտելին կտուգանվի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպման ընդմիջմանն իսպանական ակումբի պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ մարզաշապիկները փոխանակելու պատճառով:
Առաջին խաղակեսի ավարտից հետո «Լիերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը փոխարինեց իտալացի հարձակվողին:
Հիշեցնենք, որ Բալոտելին «Միլան»-ից անգլիական ակումբ է տեղափոխվել օգոստոսի 25-ին: Տեղեկությունների համաձայն` նրա տրանսֆերի արժեքը 16 մլն ֆունտ է կազմել: