ԱՄՆ-ի ծխախոտ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Reynolds American Inc-ը, հաջորդ տարվանից կարգելի ծխել իր բոլոր գրասենյակներում և արտադրական տարածքներում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչ Դևիդ Հովարդին:
Նրա խոսքով՝ արգելքն ուժի մեջ կմտնի անմիջապես այն բանից հետո, երբ ընկերության շենքերում կարգելվի ծխատարածքների մոնտաժումն աշխատակիցների համար: Հովարդը նշել է, որ արգելքը չի վերաբերի այսպես կոչված՝ «անծուխ արտադրանքին», ինչպես՝ էլեկտրոնային սիգարետներին և ծամելու ծխախոտին: