Կատալոնական «Բարսելոնա»-ի կոմերցիոն տնօրեն հայտարարել է, որ ակումբը ծրագրում է ցուցադրական հանդիպումներ անցկացնել Ռուսաստանում:
«Ծրագրում ենք Ռուսաստանում ընկերական հանդիպումներ անցկացնել: Այնուամենայնիվ, մեր ֆուտբոլիստների օրացույցը շատ հագեցած է: Փոքրիկ պատուհան կա միայն դեկտեմբերին ու օգոստոսի սկզբին:
Եթե ռուսները ցանկանում են իրենց երկրում տեսնել Նեյմարին ու Լիոնել Մեսսիին, ապա պետք է սպասեն մինչև 2016թ.»,- ասել է Կոլետը: