«Հոբիթ» եռերգության դերասաններն ու նախագծի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նկարահանվել են Air New Zealand-ի հոլովակում: Այս մասին հաղորդվում է նորզելանդական ավիաընկերության ֆեյսբուքյան էջում:
Տեսանյութում անվտանգությանն առնչվող ստանդարտ խորհուրդները պատկերվում են տեսարաններով, որոնք տեղի են ունենում օրկերի, էլֆերի և թզուկների աշխարհում: