The Washington Times-ը ներկայացրել է, թե իրականում ինչով են զբաղվել Գաղտնի ծառայության գործակալները 2011 թվականին: Պարզվում է, որ նրանք հետևել են աշխատակցի տանը՝ Սպիտակ տան պաշտպանությունն ապահովելու փոխարեն: Այս մասին ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գլխավոր տեսուչի ծառայության նոր զեկույցում:
Հետազոտության հեղինակները չեն գտել ո՛չ իրավական, ո՛չ էլ ընթացակարգային արդարացումն այն բանի, որ Prowler հատուկ բաժանման անդամներն ուղարկվել են նախագահի վարչակազմից 50 րոպեի ճանապարհի վրա գտնվող Մերիլենդում աշխատակցի տան հարակից տարածքում պարեկման՝ նշվում է հոդվածում: Ինչպես հիշեցնում է թերթը, սովորաբար Prowler-ի ներկայացուցիչները պարեկում են Սպիտակ տան հարակից փողոցներում:
Հաղորդվում է, որ Մերիլենդում իրավիճակի ստուգմամբ գործակալները զբաղվել են 2011 թվականի հուլիսին՝ 5 օրերի ընթացքում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն է եղել այդ 5 օրերից 2-ին՝ ասվում է զեկույցում:
Գաղտնի ծառայության առաքելությունը ԱՄՆ նախագահի պաշտպանության մեջ է, ոչ թե աշխատակցի մասնավոր կոնֆլիկտով զբաղվելու՝ ասվում է զեկույցում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 2011 թվականին Գաղտնի ծառայության գործակալները հսկել են գերատեսչության այն ժամանակվա ղեկավար Մարկ Սալիվանի ընկերուհու անվտանգությունը: