Fox կինոընկերությունը ստանձնել է «Հիթչի մեթոդը» ֆիլմի մոտիվներով սերիալի արտադրությունը: Ֆիլմում գլխավոր դերով հանդես եկած Ուիլ Սմիթը նոր նախագծում կդառնա գործադիր պրոդյուսեր՝ հայտնում է The Hollywood Reporter-ը: Ստուդիան արդեն պատվիրել է պիլոտային դրվագը, որի սցենարիստների դերով հանդես են գալիս Դեբորա Կապլանն ու Գարի Էլֆոնտը:
Պրոդյուսերի խոսքով՝ նոր հեռուստաշոուն կլինի սիտքոմ, որը կպատմի ծանոթությունների և սեքսուալության քաղաքականության մասին: Յուրաքանչյուր սերիան կտևի կես ժամ: Նոր սերիալի դերասանական կազմը դեռևս հայտնի չէ, ռեժիսորը՝ նույնպես: