Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան դժգոհ է «Օլիմպիակոս»-ից երեկ կրած պարտությունից (1:0):
«Չեմպիոնների լիգայում պետք է փորձել գրավել մրցակցի դարպասը, ոչ թե մտածել սեփական դարպասն անառիկ պահելու մասին: Եվրագավաթներում գոլ խփելու հետ կապված խնդիրներ ունենք: Սա խայտառակություն է:
Այո, ունեինք մի քանի գոլային պահեր, որոնք չիրացրինք, բայց նրանց դարպասահը՝ Ռոբերտոն, ուղղակի հրաշքներ էր գործում»,- ասել է Պոգբան: