Գազայի հատվածի առափնյա մասում հայտնվել է կավե քանդակաշար՝ հայտնում է kulturologia.ru-ն: Այդ արտ-նախագիծը պատկերում է հակամարտության գոտում խաղաղ բնակիչների համար չավարտվող ռազմական գործողությունների հետևանքները:
Պաղեստինցի քանդակագործ ու նկարիչ Իյադ Սաբահի կավե քանդակները պատկերում են ոչ մեծ ընտանիքների, որոնք ստիպված են լքել իրենց տները անվերջանալի պատերազմի պատճառով:
Այդ քանդակները անելանելիությունից «թափառում են» ափին: Քանդակները թվում են «հյուծված», գրեթե նման են մումիաների: Դրանք տեղադրված են ավերված շինությունների ֆոնին:
Քանդակագործն իր նախագծով ցանկանում է հարգել պատերազմի զոհերի հիշատակը: