Թբիլիսիում ավտոբուսի ուղևորոները սրահից փողոց են նետել սևամորթ օտարերկրացուն: Ինչպես հայտնում է դեպքի ականատես, գրող Լելա Կոդոլաշվիլին սոցցանցի իր էջում, նման քայլի պատճառ է դարձել խուճապը՝ Էբոլա վիրուսի տարածման ֆոնին: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Նրա խոսքով՝ ուղևորը բղավել է, թե ինքը ֆրանսիացի է, սակայն դա ոչ մի արդյունք չի տվել:
Ավելի վաղ աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության հարցերով նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել էր, որ Վրաստանում վիրուսի տարածման որևէ վտանգ չկա: