Microsoft-ը շարունակում է Windows 10-ի մշակումը, որը պետք է ունիվերսալ օպերացիոն համակարգ դառնա համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների համար: Նոր Windows 10-ի անհատական համակարգչի նախնական տարբերակում հայտնվել է ծանուցման կենտրոն, որը նախկինում հասանելի էր միայն «վինֆոններում»՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Անհատական համակարգչում ծանուցման կենտրոնը նույն գործառույթները կկատարի, ինչ սմարթֆոններում: Դա միասնական շրջան է, որում օգտատերը կգտնի հավելվածների ելքային բոլոր հաղորդագրությունները: