2014թ. միջանկյալ ընտրությունները կարժենան գրեթե 4 մլրդ դոլար և կլինեն ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկը՝ գրում է The Washington Post-ը:
Նման կանխատեսում է արել Center for Responsive Politics ոչ կոմերցիոն կազմակերպությունը: Ինչպես նշում է թերթը, խոսքն այն ընտրությունների մասին է, «որոնց վրա գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:
Պարբերականը գրում է, որ միջանկյալ ընտրությունները «հող են նախապատրաստում» նախագահականի համար, որոնք տեղի կունենան 2016-ին: Բացառված չէ, որ դրանք կարժենան ավելի քան 10 մլրդ դոլար՝ ասվում է հոդվածում:
Միջանկյալ ընտրությունների գումարի հիմնական մասը (2.7 մլրդ դոլար) կծախսեն թեկնածուներն ու կուսակցությունները՝ գրում է թերթը:
Ենթադրվում է, որ հանրապետականներն ավելի շատ կծախսեն, քան դեմոկրատները՝ համապատասխանաբար 1.92 մլրդ և 1.76 մլրդ դոլար: