Դանիական Carlsberg Group կոնցեռնն ավարտել է Chongqing Beer Group Assets Management Co. չինական գարեջրագործական ընկերությունը 100 տոկոսով ձեռք բերելու գործարքը: Ընկերությունը մտնում է Chongqing Beer չինական խմբի մեջ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով դանիական ընկերության հաղորդագրությանը:
Գործարքի շրջանակում Carlsberg-ի վերահսկողության տակ է անցել 8 գործարան՝ Չինաստանի արևելքի 3 մարզերում:
Գործարքի արժեքը կազմել է մոտ 239 մլն դոլար: