Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Հայաստանի աղքատության մակարդակով պայմանավորված գյուղերում յուրաքանչյուր 4- րդ երեխան թերաճ է. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Հայաստանի գյուղական բնակավայրերում յուրաքանչյուր 4-րդ երեխան թերաճ է: Եւ սա անմիջականորեն կապված է մեր երկրում աղքատության մակարդակի հետ:

Այն մարզերում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է, թերաճության ցուցանիշը եւս բարձր է: Այս մասին նշված է ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի եւ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի կատարած հետազոտության եզրակացության մեջ, որը հրապարակվել է մի քանի օր առաջ: Եվրամիության կողմից ֆինանսավորված այս ծրագրով ուսումնասիրվել են Հայաստանի մարզերում բնակչության պարենային զամբյուղը եւ սննդային կառուցվածքը, գնահատվել է սնման «գինը» Հայաստանում՝ 2002-2012 թվականների կտրվածքով:

Տասը տարվա ընթացքում թերաճ երեխաների թիվը 13 տոկոսից հասել է 19 տոկոսի: Թերաճության առումով ամենախոցելի մարզերն են Գեղարքունիքը, Արարատը եւ Արագածոտնը: Գեղարքունիքն արդեն 10 տարի այս ցանկում է:

Այն մարզերում, որտեղ գրանցվել է թերաճության բարձր մակարդակ, գերքաշության մակարդակը եւս բարձր է եղել: Թերսնումը երեխաների շրջանում բերել է նաեւ սակավարյունության աճի: Եթե 2000թ. սակավարյունություն է ունեցել երեխաների 24 տոկոսը, ապա 2005-ին՝ 37 տոկոսը:

Ըստ հետազոտության արդյունքների, երեխաների սնուցման վիճակը վատթարացող է հատկապես գյուղական բնակավայրերում ապրող աղքատ տնտեսություններում: Հանրապետությունում մինչեւ 59 ամսական երեխաների թերսնման պիկը գրանցվել է 2005 թվականին՝ 5 տոկոս: 2000 թվականին թերսնված է եղել մինչեւ 59 ամսականների 2,5-3 տոկոսը, 2010-ին՝ 4 տոկոսը:

15 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, կապված թերսնման հետ, վերջին 10 տարիների ընթացքում աճել են քրոնիկ հիվանդությունները: Եթե 2000 թվականին շաքարային դիաբետով տառապում էր 40 հազար մարդ, ապա 2012-ին այդ թիվը հասել է 60 հազարի: Եթե 2005 թվականի տվյալներով սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապում էր 38 հազար, ապա 2012-ին՝ 62 հազար մարդ: Ռեկորդ է գրանցել արյան ճնշման հետ կապված հիվանդություններ կրողների թիվը՝ 2000-2012 թվականների ընթացքում աճելով մոտ երեք անգամ՝ 37 հազարից հասնելով 102 հազարի:

Հայաստանում մեկ շնչի հաշվով օրական սպառված սննդամթերքի էներգետիկ արժեքի ցուցանիշները նույնպես մտահոգիչ են: 2002-2012թթ. ընթացքում միայն 2007 թվականին է, որ սննդամթերքի սպառման հանրապետական միջինը բարձր է եղել Ազգային վիճակագրական ծառայության եւ Համաշխարհային բանկի կողմից սահմանված օրական անհրաժեշտ 2232 կիլոկալորիա ցուցանիշից: Մնացած տարիների համար գրանցվել է կալորիաների սպառման դեֆիցիտ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում