Երկրի բնակիչներն առաջիկա օրերին կկարողանան արեգակնային մասնակի խավարում տեսնել: ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի բնակիչներն այն կտեսնեն հոկտեմբերի 23-ին, իսկ Ռուսաստանի հեռավոր արևելքի բնակչությունը՝ հոկտեմբերի 24-ին, չնայած այդ ժամանակ խավարումն արդեն կմոտենա ավարտին, նշում է NASA-ն: Այս մասին հայտնում է Space.com-ը:
Գիտնականները զգուշացնում են, որ արեգակնային խավարման ժամանակ Արևին ուղիղ, առանց պաշտպանական միջոցների նայելն անվտանգ չէ:
Արեգակնային մյուս՝ լրիվ խավարումը կլինի 2015թ. մարտի 20-ին: Այն մասնակի կկարողանան տեսնել Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանի արևմտյան մասում: