Իսպանիայի հավաքականից վերադառնալուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան տեղափոխվել է հիվանդանոց:
26-ամյա հարձակվողը ստամոքսի խնդիրներ ունի: Դրա պատճառով իսպանացին բաց էր թողել Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Քրիսթալ Փելաս»-ի (1:2) ու Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Մարիբոր»-ի (6:0) հետ խաղը:
Ամենայն հավանականությամբ, հարձակվողը բաց կթողնի նաև Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղը:
Անգլիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կոստան 7 խաղում 9 գոլ է խփել: