Կարլ Լագերֆելդը Ֆարել Ուիլյամսին հրավիրել է նկարահանվելու Chanel-ի նոր կարճամետրաժ ֆիլմում, որում հանդես կգա նաև դիզայների սիրելի Կարա Դելվինը և 6-ամյա Հադսոն Քրոնինգը՝ մանեկեն Բրեդ Քրոնինգի որդին, որը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նորաձևության տան ցուցադրություններին:
Դա Դելվինի և Ուիլյամսի առաջին համատեղ աշխատանքը չէ: Օրերս հայտնի դարձավ, որ երաժիշտն ու մոդելը դուետ են ձայնագրել:
Տեսանյութի նկարահանումները, որոնց ռեժիսորը, ավանդույթի համաձայն, դիզայներն է, տեղի են ունեցել անցած շաբաթ Chanel-ի փարիզյան ստուդիայում:
Ֆիլմը ներկայացվելու է դեկտեմբերի 2-ին Chanel Métiers d’Art ցուցադրության ժամանակ, որը կանցկացվի Զալցբուրգում: