Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հայտարարել է, որ իր խաղընկերների հետ անհամբերությամբ են սպասում Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` իսպանական գրանդերի միջև խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին:
«Չեմ կարծում, թե վախ ենք զգում «կլասիկո»-ից առաջ: «Սանտիագո Բերնաբեո»-ն ավելի է մոտիվացնում մեզ: Մեր թիմերի միջև հանդիպումը միշտ էլ միջազգային դերբի է:
Միշտ ցանկանում ես մասնակցել այդպիսի հանդիպմանն ու պատշաճ մակարդակ ցուցադրել»,- Sport-ը մեջբերում է չիլիացի ֆուտբոլիստի խոսքերը: