Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Ադրբեջանը երկիր է՝ ո՛չ մարդու իրավունքների համար. The New York Times

Երկու տարի առաջ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերն անհանգստացել էին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընդունումն Ադրբեջանում կխթանի ավելի ու ավելի անհանդուրժող դարձող ադրբեջանական ռեժիմը: Այժմ նրանց մտավախությունները հաստատվել են: «Միայն անցած տարի տեսել ենք իրավապաշտպանների շինծու մեղադրանքներով ձերբակալությունների տարափ»,- The New York Times-ում գրում են Գյունայ Իսմայիլովան և Սամիր Քազիմլին:

«Այսպիսով պատկերացրեք մեր տագնապը՝ կապված մեր երկրի վերաբերյալ Եվրոպայի վերջին մոտեցումը լսելու հետ»,- գրում են հովածագիրները, որոնք ադրբեջանցի լրագրողներ են:

Եվրոպայի խորհուրդը շաբաթ և կիրակի օրերին Բաքվում համաժողով կանցկացնի՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կյանքի կոչմանը: Համաժողովին կմասնակցի դատավոր Դին Շպիլմանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահն է: Այդ ինստիտուտը դարձել է Եվրոպայում մեր առաքելության պատվարը՝ գրում են հոդվածագիրները:

Համաժողովի անցկացման վայրի ընտրության համար միայն մեկ պատճառ կա. ըստ այբբենական կարգի Ադրբեջանի հերթն է՝ ստանձնելու նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում:

Արդեն սահմանափակ թվով անկախ ՀԿ-ների շատ առաջնորդներ ներկայումս բանտում են, նրանցից շատերը՝ անօրինական ձեռնարկատիրության, իշխանության չարաշահման, պետական դավաճանության և հարկերի վճարումից խուսափելու կեղծ մեղադրանքներով:

Հոդվածագիրները նշում են, որ եվրոպացի այցելուները հավանաբար չեն հանդիպի 58-ամյա իրավապաշտպան Լեյլա Յունուսի հետ, որը ձերբակալվել էր հուլիսի 30-ին դավաճանության և այլ մեղարանքներով, որոնք նրա փաստաբանները նենգ են համարում: Կամ նրա ամուսնուն՝ 59-ամյա Արիֆ Յունուսին, որը ձերբակալվել էր 6 օր անց: Փաստաբանների խոսքով՝ սեպտեմբերի 23-ին տիկին Յունուսը ծեծի էր ենթարկվել Քուրդախանի կալանավայրի անվտանգության աշխատակցի կողմից:

Լուրջ անհանգստություններ կան տիկին Յունուսի և փաստաբան, իրավապաշտպան Ինտիգամ Ալիևի առողջական վիճակի վերաբերյալ: Տեղեկություններ կան, որ նրանք չեն ստանում իրենց պահանջած բժշկական օգնությունը:

Լրագրողները նույնպես պարբերաբար թիրախ են դառնում: Անցած ամիս քրեական գործ էր հարուցվել հետաքննող լրագրող և կոռուպցիայի ոխերիմ թշնամի Խադիջա Իսմայիլովայի դեմ՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթից հետո: Նա այժմ ենթարկված է բանտում գտնվող մի քանի տասնյակ լրագրողներին ու բլոգերներին միանալու ռիսկին:

Հոդվածագիրները հիշատակում են Անար Մամադլիի մասին, որն անցած ամիս արժանացել էր Վացլավ Հավելի մրցանակին, որը հանձնվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության համար: Նա պարգևատրվել էր ընտրությունների և այլ ժողովրդավարական իրավունքների մոնիտորինգի համար: Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը տարօրինակ վայր է թվում մարդու իրավունքների պաշտպանությունն առավել լավ իրագործելու հարցերը քննարկելու համար՝ գրում են հոդվածագիրները:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին հետևելու փոխարեն՝ Ադրբեջանը շարունակում է կիրառել օրենքը որպես քննադատներին լռեցնելու քաղաքական ակումբ:

Ինչպես շատ երկրներում, որոնց տնտեսությունների շարժն ապահովում են նավթային եկամուտները, Ադրբեջանի կոռումպացված իշխանական էլիտան հետաքրքրված չէ օրենքի գերակայությունը կյանքի կոչելով, ինչը կտանի իշխանությունից անխուսափելի անկման:

Հոդվածագիրները նշում են, որ միջոցառումը ցինիկաբար կօգտագործվի պետական ԶԼՄ-ների կողմից՝ լեգիտիմություն ավելացնելու գործող կառավարությանը, որը ոտնահարում է իրավունքները, որոնք Եվրոպայի խորհուրդը փորձում է պաշտպանել:

Եվ դեռ եվրոպացի դիվանագետներն ու դատավորները ծրագրում են գալ:

 

Թարգմանությունը՝ Աննա Անտոնյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում