Ամերիկացի ձեռնարկատեր Դոնալդ Թրամփը քաղաքական գործիչ Միթ Ռոմնիին խորհուրդ է տվել հրաժարվել 2016թ. երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու մտքից: Այս մասին հայտնում է Bretbart-ը:
«Չեմ կարծում, որ նրան արժե նորից մասնակցել ընտրություններին: Նա հնարավորություն ուներ, բայց այն չօգտագործեց»,- ասել է Թրամփը:
Նա նաև ասել է, որ Ռոմնին չպետք է մասնակցի ընտրություններին, որովհետև Հիլարի Քլինթոնին ավելի դժվար կլինի հաղթել:
Ավելի վաղ Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հնարավոր առաջադրման մասին: