Ֆիննական Nokia կորպորացիայի մաքուր շահույթը 2014 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 750 մլն եվրո՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 105 մլն եվրո կորստի դիմաց: Այս մասին ասվում է ընկերության տարածած նյութերում՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության եկամուտն ավելացել է 13 տոկոսով և հասել 3.3 մլրդ եվրոյի: Օպերացիոն կորուստը երրորդ եռամսյակում հասել է 810 մլն եվրոյի՝ անցած տարվա 262 մլն եվրո շահույթի դիմաց: