Թուրքիան չի ցանկանում, որ սիրիական Քոբանին (Այն-էլ-Արաբ) անցնի ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների վերահսկողության տակ, բայց միևնույն ժամանակ Անկարան զորք չի ուղարկի քաղաքի պաշտպանության համար: Թուրքական Milliyet թերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վարչապետը նաև Սիրիան համեմատել է համաշխարհային տերությունների աշխարհաքաղաքական խաղում շախմատի քարերի հետ:
Նրա խոսքով՝ Թուրքիան Քոբանիի բնակիչներին և քաղաքը պաշտպանող ուժերին օգնել է արդեն նրանով, որ քուրդ զինված միավորումներին (փեշմերգա) հնարավորություն է տվել երկրի տարածքով անցնել Սիրիա՝ Քոբանին պաշտպանելու համար: