Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ԵՄ ֆինանսավորմամբ 60-70 մլն եվրոյի վարկային ծրագիր է իրականացնում Հայաստանում, որից օգտվում են շուրջ 1100 փոքր ու միջին ձեռնարկություններ:
Լրագրողների հետ հանդիպումից հետո ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում ասաց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը չի անդրադառնա Հայաստանում ՎԶԵԲ-ի ծրագրերի վրա:
Մարկ Դևիսի կարծիքով՝ «Հայաստանի մաքսային և հարկային վարչարարությունը անհավասար պայմաններ է ստեղծում ՓՄՁ-ների ու խոշոր բիզնեսի համար»: Նրա խոսքերով՝ եթե հարկային ու մաքսային վարչարարությունը հավասար պայմաններ ստեղծեր ՓՄՁ-ների համար, վերջիններիս համար շատ ավելի հեշտ կլինի անցնել բաց ռեժիմի, այսինքն՝ դուրս գալ ստվերից, «իսկ եթե նրանք կարողանան դա անել, այդ թափանցիկությունն ապահովել, ապա նրանց համար շատ ավելի հասանելի կլինեն ֆինանսական պրոդուկտները, որոնք այսօր գոյություն ունեն»:
Դիտեք «Առաջին լրատվականի» հարցազրույցը ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի հետ: