Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղից: Իսպանացիները 5 գոլ են խփել «Մալմյո»-ի դարպասը:
«Մենք համառություն ու հետևողականություն ցուցաբերեցինք, ինչի արդյունքում սկսեցինք գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսում ակնհայտ էր, որ մեր թիմը մոտ է գոլ խփելուն: Այդ հատվածում մենք հիանալի գոլային պահեր ստեղծեցինք:
Իսկ երկրորդ խաղակեսում սկսեցինք ավելի դիպուկ գրոհներ կազմակերպել: Չմոռանանք, որ «Մալմյո»-ն այն թիմն, որ առավելության է հասել «Օլիմպիակոս»-ի նկատմամբ: Պարզապես, «Ատլետիկո»-ն հիանալի խաղ ցուցադրեց»,- AS-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: