Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել «Անդերլեխտ»-ի դեմ հանդիպման վերաբերյալ:
«Մենք շարունակում էինք պայքարել և երկու հիանալի գոլ խփեցինք: Այս հաղթանակը կարևոր էր մեզ համար: Այժմ խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորություն ունենք: Պետք է հաղթենք նաև առաջիկա երկու խաղերում և առաջ անցնենք»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Հիշեցնենք` երեք տուրերի արդյունքում «Արսենալ»-ն իր ակտիվում 6 միավոր է գրանցել և D խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն Դորտմունդի «Բորուսիա»-ին: