Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

«Արևմուտքի հետ սառը պատերազմի պատճառով է Մոսկվան ընդլայնում իր ռազմական ներկայությունը Հայաստանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:

-Պարոն Ֆելգենգաուեր, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերջերս պաշտոնական այցով եղավ Բաքվում, որտեղ իր պաշտոնակցի հետ քննարկեց նաև զենքի վաճառքին առնչվող հարցեր: Հաշվարկների համաձայն՝ այս տարի զենքը վաճառքը կհասնի 5 միլիարդի: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը անհանգստացնում է հայկական կողմին, որի մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արգենտինայում երեք ամիս առաջ: Կա՞ որևէ սահման, որից այն կողմ արդեն Ռուսաստանը չի վաճառի զենք, կամ դուք այդ ծավալներն արդեն անթույլատրելի կհամարեք, սա հենց Ռուսաստանում մտահոգություններ չի՞ առաջացնում, չէ՞ որ Ռուսաստանի հարավային սահմանը շարունակում է ռազմականացվել հենց Ռուսաստանի կողմից:

-Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ կա՞ն արդյոք մտահոգություններ, թե՞ ոչ: Կան զինամթերքներ, որոնք Ռուսաստանը վաճառում է ընտրողաբար, ոչ բոլոր երկրներին: Այն զինամթերքը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, վաճառում է բոլոր երկրներին, որոնք ունեն դրա կարիքը և պահանջում են դա: Անդրկովկասում Ռուսաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել իր բոլոր գործընկերների հետ. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, բայց Ռուսաստանին անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը: Ուստի մենք չենք պատրաստվում Երևանի և Բաքվի դիմակայության ճառագայթները մեզնից հեռու վանել: Ես կասկածում եմ, որ Հարավային Կովկասում անկայունությունը Ռուսաստանին ձեռնտու է:

Սակայն Ռուսաստանը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին միշտ զենք է վաճառել ազդեցությունը պահպանելու համար, ողջ Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար, թեև միևնույն ժամանակ երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը՝ որպես ռազմավարական գործընկեր:

-Փաստորեն, սրան զուգահեռ, Ռուսաստանն ամրացնում է իր դիրքերը հետսովետական տարածքում. այս մասին օրերս գրել էր բրիտանական The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ղրղզստանում, Հայաստանում, Բելառուսում: Ի՞նչ մարտահրավերներ կան, որոնք ստիպում են ընդլայնել ռազմական ներկայությունն, օրինակ, Հայաստանում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական բազա: Որո՞նք են այս ընդլայնման նպատակները:

-Ռուսաստանը ներկայումս կենտրոնանում է Արկտիկայում ամրանալու վրա: Արկտիկայում, Չուկոտկայում, Հեռավոր Արևելքում շատ ավելի մեծ գումարներ են ներդրված, քան Հայաստանում և հարավային գոտում: Սկզբունքորեն այսպես է արվում, քանի որ վերսկսվել է սառը պատերազմը, Ռուսաստանի շուրջը պետք է ամրացվի պաշտպանությունը, որի համար էլ Արկտիկայի վրա ավելի մեծ է ուշադրությունը, այնտեղ վերականգնվում է ռուսական ռազմաբազաների շղթան, և դա՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ողջ հարավային ափով: Այս ուղղությամբ ավելի շատ է աշխատանքը, ներդրված գումարը, քան Հայաստանի վրա, և դա՝ սառը պատերազմի հետևանքով:

-Պարոն Ֆելգենգաուեր, տեղեկություններ կան, որ Մոսկվան ծրագրում է Հայաստանում տեղակայել երկրորդ ռազմաբազան: Դուք տեսնո՞ւմ եք դրա կարիքը, դա իրատեսակա՞ն է:

-Ես ձեզ ասեմ, որ միայն ֆորմալ կերպով է 102-րդ ռազմաբազան կոչվում մեկ ռազմական բազա, քանի որ այնտեղ շատ այլ օբյեկտներ կան: Այնպես չէ, որ դա մեկն է, ըստ էության:

-Գուցե խոսքն այլ օբյեկտների՞ մասին է:

-Այդ մեկ բազայի ներքո մշտապես ամրապնդվում են տարբեր համակարգեր, ընդլայնվում, օբյեկտներ են ավելանում, ինչ որ բաներ փոփոխվում են: Ես լսել եմ միայն օդային ինչ-ինչ բաղադրիչների, օբյեկտների ամրապնդման և ընդլայնման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում