«Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է իր 70-րդ գոլը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:
Այդպիսով, ևս մեկ գոլ խփելուց հետո պորտուգալացին կկրկնի «արքայական ակումբ»-ի հարձակվող Ռաուլի ռեկորդը: «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակող Լիոնել Մեսսին իր ակտիվում 69 գոլ է գրանցել մրցաշարի շրջանակներում:
«Չեմ անհանգստանում այդ առումով և գիտեմ, որ կգերազանցեմ Ռաուլի ռեկորդը: Մեսսին նույնպես շատ մոտ է դրան»,- Sky Sports-ը մեջբերում է հարձակվողի խոսքերը: