Հոնդուրասի առնվազն 500 հազար բնակիչներ հայտնվել են գոյատևման խնդրի առաջ՝ երկրում ուժեղագույն երաշտի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Կարմիր խաչի հայտարարությանը:
Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ ամենաաղքատ ընտանիքներին սպառնում է սով, մինչդեռ սննդամթերքի գներն աճում են, իսկ ֆերմերների եկամուտները՝ նվազում:
Կարմիր խաչի տվյալներով՝ շատ բնակիչներ գոյատևելու համար վաճառում են իրենց իրերն ու անասունները, որոշ ընտանիքներ լքում են իրենց տները:
Բժիշկներն ու իրավապաշտպանները բարեգործական հիմնադրամներին խնդրում են միջոցներ հատկացնել տուժած հոնդուրասցիների համար: