Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը մասնակցել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը:
Այդպիսով, 33-ամյա դարպասապահը 85-րդ հաղթանակն է տարել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում` սահմանելով նոր ռեկորդ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիին, ով 84 հաղթանակ էր տարել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:
Բացի այդ, Կասիլյասն 143-րդ խաղն է անցկացրել Չեմպիոնների Լիգայում` շրջանցելով իր ակումբակից Ռաուլին և հասնելով այդ ցուցանիշով ռեկորդակիր Չավիին: