Գիտնականների թիմը, որն Ուգանդայում հետևում է շիմպանզեների պոպուլյացիային, նկատել է, որ շատ կապիկներ սկսել են գիշերները չքնել՝ ֆերմերային տնտեսություններից սնունդ հայթայթելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Սովորաբար կապիկների այս տեսակն ավելի ակտիվ է ցերեկային ժամերին, սակայն կապիկների այս խումբը՝ ներառյալ մայրերը և նորածինները, պարբերաբար գիշերային գրոհներ են կազմակերպում դեպի դաշտեր:
Նշվում է, որ մարդանման կապիկները մշակել են նոր սովորություն, որը թույլ է տալիս նրանց հարմարվել իրենց բնակության բնական պայմանների ոչնչացմանը: