««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան։ Ըստ լուրերի՝ Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին և «սառեցրել է» հարաբերությունները մյուս անդամների հետ, իբր Խաչատրյանի և մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է նա հրաժարվի մանդատից։
Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը։ Նման բան չի կարող լինել, քանի որ ես ամեն օր խմբակցությունում եմ։ ՕԵԿ-ն ինձ համար հարազատ կուսակցություն է, ունեմ մեկ կուսակցություն ու մեկ առաջնորդ՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի»,- հայտարարեց Խաչատրյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում