ԱՄՆ դաշնային դատավորը Blackwater անվտանգության մասնավոր ընկերության 4 նախկին աշխատակիցներին մեղավոր է ճանաչել 2007-ին Բաղդադում 14 անզեն իրաքցիների գնդակահարության մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
2007-ին սպանվել էին 14 իրաքցիներ և վիրավորվել 17-ը, երբ Blackwater-ի անվտանգության ծառայությունն անկանոն կրակ էր բացել Բաղդադի հրապարակներից մեկում՝ ամերիկյան ավտոշարասյան համար ճանապարհ բացելու նպատակով:
Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկին՝ Նիկոլաս Սլաթենին, մեղավոր են ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ, մյուս երեքին՝ չկանխամտածված սպանության մի քանի դեպքերի, չկանխամտածված սպանության փորձի և զենքի անօրինական օգտագործման մեջ: