Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է, որ ազատ տիրապետում է չինարենին՝ ելույթ ունենալով Պեկինում Ցինհուա համալսարանում: Ելույթից մի հատված Ցուկերբերգը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնակցել է 30 րոպեանոց հարցուպատասխանի՝ խոսելով բացառապես չինարենի մանդարինյան բարբառով, նույնիսկ ելույթի ժամանակ կատակել, որից չինացիները խիստ տպավորված են: Այդ մասին հայտնի է դառնում չինացի օգտատերերի գրառումներից:
Ցուկերբերգը սկսել է չինարեն ուսումնասիրել 2010 թվականից՝ համարելով դա անձնական մարտահրավեր՝ գրում է Mashable-ը:
Նշվում է, որ հարցուպատասխանի ժամանակ քննարկվել են համացանցին ավելի մեծ թվով մարդկանց միանալու հնարավորությունները: Այս շաբաթ ավելի վաղ Ցուկերբերգը դարձել էր համալսարանի էկոնոմիկայի և մենեջմենթի ֆակուլտետի դիտորդական խորհրդի անդամ:
Ցուկերբերգի կինը չինական արմատներ ունի: Նա նույնպես խոսում է նույն բարբառով: